1988 թ. փետրվարի 26-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին տասնյակ և սպանվեցին 53 մարդ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:
Հայ փախստականներին աջակցող «Ահազանգ» հ/կ գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանը փաստում է, որ զոհվածների թիվը իրականում հազարների է հասել:
«Ամեն բան նախապես ծրագրված է եղել: Ամիսներ շարունակ հայ վարպետները Սումգայիթի գործարաններում երկաթե ձողեր են պատրաստել, որոնցով հետո խոցվել են հենց հայերը»,-մեզ հետ զրույցում ասաց Եփրեմյանը:
80 ամյա կինը այսօր էլ ողջ մարմնով սարսռում է, երբ հիշում է կատարվածը:
Մանրամասները՝ տեսանյութում: