Հակառակորդի կրակոցից վիրավորված 20-ամյա Արսեն Էդուարդի Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ զինվորի վիճակը նորմալ է:
Մեզ հաջողվեց ճշտել, որ զինվորը զորակոչվել էր 2014թ գարնանը, նա Գյումրիից է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 4-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Արսեն Էդուարդի Խաչատրյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: