YouTube-ը կազմել է այս տարի կայքում տեղադրված գովազդային տեսահոլովակների լավագույն տասնյակը, գրում է Lenta.ru-ն։
Դրանում ներառված են տեսահոլովակներ այն մասին, թե ինչպես են բասկետբոլիստ Քոբի Բրայանն ու ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ինքնալուսանկար՝ «սելֆի» անում աշխարհի տարբեր քաղաքներում կամ ինչպես են 20 անծանոթներ համբուրվում տեսախցիկի առաջ։
1. Turkish Airlines — Kobe v Messi: The Selfie
Turkish Airlines-ի հոլովակները YouTube-ում արդեն երկրորդ տարին անընդմեջ հայտնվում են ամենադիտված տեսանյութերի թվում։ Այս անգամ բասկետբոլի աստղ Քոբի Բրայանը և Մեսսին աշխարհի տարբեր երկրներում միմյանց «սելֆի» անելու դասեր են տալիս։
Տեսանյութի հանդեպ հետաքրքրությունը մեծ է եղել տարբեր երկրներում, ինչը ցույց է տալիս, որ ճանապարհորդողների հետաքրքրությունները սահմաններ չունեն։
2. YouTube — YouTube Rewind: What does 2013 say?
Այս հոլովակում YouTube-ն ամփոփել է 2013թ.-ի արդյունքներն ու հավաքել է տարվա տեսահոլովակները։
3. WREN: First Kiss
Wren նորաձև հագուստի բրենդը տեսահոլովակի համար առաջարկել է 20 անծանոթների համբուրվել տեսախցիկի առաջ։ Տեսահոլովակում երևում է ծանոթության պահը, շփոթությունը հաղթահարելը, համբույրն ու էմոցիաները՝ դրանից հետո։
4. Վան Դամը՝ Վոլվոյի գովազդում
Վան Դամի հնարքը VolvoTrucks-ում դարձել է ամենահայտնի տեսանյութերից մեկն աշխարհում։ Տեսանյութում դերասանը շպագատ է կատարել երկու շարժվող բեռնատարների միջև։
5. Budweiser — Superbowl XLVIII commercial — «Puppy Love»
Գարեջրային բրենդ Budweiser-ի հոլովակը ձիու և շնիկի մասին առաջին անգամ ցուցադրվել է ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթի խաղի ընդմիջումներին՝ ամերիկյան բրենդների համար ամենաթանկ գովազդային ժամանակի ընթացքում։ Չնայած տեսանյութը գովազդային է, դրա դիտումները Youtube-ում գերազանցել են 50 մլն-ը։
6. Nike Football — Winner Stays
Սպորտային հագուստի Nike ընկերությունն իր տեսահոլովակում հավաքել է ժամանակակից ֆուտբոլի աստղերին՝ Կրիշտիանու Ռոնալդու, Նեյմար, Ժերար Պիկե, Անդրես Ինյեստա, Զլատան Իբրահիմովիչ և այլք։ 4 րոպեանոց տեսնյութը կոչված է օգտատերերին հիշեցնել, որ երբեմն պետք է ռիսկի դիմել՝ հաջողության հասնելու համար։
7. Pantene: Labels Against Women I #ShineStrong Pantene
Pantene Philippines-ը Labels Against Women հոլովակում շարունակում է Pantene-ի ավանդույթներն ու խոսում կանանց ինքնավստահության և սեփական ուժերի հանդեպ հավատի մասին։ Շատ երկրներում, որտեղ կանայք աշխատում են և տղամարդկանց հավասար կարիերա անում, նրանց հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ։
8. Google: Google Zeitgeist I Here’s to 2013
Google Zeitgeist | Here’s to 2013 հոլովակում ներկայացվում է 2013թ.-ի ամենաարդիական իրադարձությունների և Google-ի որոնման միտումների մասին։
Դրանց թվում է Բրիտանիայի թագաժառանգի ծնունդը, Հռոմի պապի ընտրությունը, Մարգարետ Թետչերի, Նելսոն Մանդելայի մահը և այլն։
9. Save the Children: Most shocking second a day video
Տեսանյութի սյուժեն, հավանաբար, ոգեշնչված է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության «It’s not happening here, but it’s happening now» («Սա տեղի է ունենում ոչ այստեղ, բայց տեղի է ունենում այժմ») արշավից։ Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես կարող է պատերազմը կտրուկ փոխել ցանկացած երեխայի երջանիկ և հանգիստ կյանքը։
10. Cornetto: Keyfi Yolunda, Aşkı Sonunda
Տասնյակը եզրափակում է մեկ այլ հոլովակ Թուրքիայից. Cornetto հրուշակեղենի բրենդը ցույց է տալիս սիրահար երիտասարդի և աղջկա սիրո պատմությունը։ Չնայած ծնողների արգելքին՝ նրանք պահպանում են իրենց զգացմունքները։