Հարգելի բժիշկ: Հարաբերության ժամանակ հեշտոցս շատ է թրջվում, ին՞չ անել
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ հեղուկն առաջանում է կանացի շագանակագեղձում, որը վերջերս հայտնաբերված գեղձ է G կետի հետնամասում՝ հեշտոցի դիմային պատի երկայնքով, և պարունակում է մի քիմիական միացություն, որն առկա է նաև սերմնահեղուկում:
Գիտնականներն ասում են, որ բոլոր կանայք ունեն նման երևույթ ապրելու կարողություն G կետի ինտենսիվ գրգռման հետևանքով: Իրականում դու կարող ես նույնիսկ հեղուկի ժայթքում ունենալ և չիմանալ դրա մասին, քանի որ օրգազմից առաջ դու արդեն իսկ չափազանց թաց ես լինում: Ամեն դեպքում, նման երևույթ կա, և դրան առնչվելիս պետք չէ խուճապի մատնվել: