Միշտ չէ, որ կանանց պարզ է լինում, թե ինչու տղամարդը ցանկացավ իր հետ խզել հարաբերությունները: Հաճախ ուժեղ սեռն էլ չի կարողանում գիտակցել, թե ինչու զուգընկերուհին ցանկացավ հեռանալ: Ահա թե ինչ կարծիքի են կանայք այն հիմնական պատճառների մասին, որոնք նրանց ստիպում են լքել տղամարդուն:
Հարաբերությունների սկզբնական շրջանում զուգընկերները ուշադիր հետևում են մեկը մյուսին: Կանայք հայացքը հատկապես կենտրոնացնում են նրա վրա, թե ինչպես է տղամարդը վերաբերվում իրենց ընկերուհիներին և հակառակ սեռի այլ ներկայացուցիչներին: Ընկերուհիների և այլ կանանց նկատմամբ մշտական հետաքրքրությունը, նրանց հետ սիրախաղերը կարող են լուրջ բացասական հետևայնքներ թողնել հարաբերությունների վրա:
Գաղտնիք չէ, որ կանայք սիրում են շռայլ տամարդկանց: Մեր ժամանակներում տղամարդու շռայլությունը որոշվում է ոչ միայն նրա ֆինանսական կարողություններով, այլև երևակայությամբ: Եթե կինը տղամարդու ուշադրության որևէ նյութական ապացույց չի ստանում, ապա նա հարաբերությունները չի շարունակի, քանի որ հասկանում է, որ որքան խորանան դրանք, այդքան զուգընկերը ավելի քիչ կծախսի:
«Կպչունություն» չեն սիրում ոչ կանայք, ոչ տղամարդիկ: Սիրելիի կողքին մշտապես լինելու ցանկությունը լավ է, սակայն երկուսին էլ հարկավոր է անձնական տարածություն: Հակառակ դեպքում տղամարդը կսկսի «որոշակիորեն» վանել կնոջը:
Կնոջ համար կարևոր է տեսնել տղամարդու զգացմունքները կամ լսել նրա համակրանքն ու սերը հաստատող խոսքեր: Վերջիններիս բացակայության դեպքում կինը սկսում է կասկածել, թե արդյո՞ք այդպիսի վերաբերմունքով զուգընկերն իրեն հարկավոր է:
Տղամարդը պետք է ձեռնպահ մնա նախկինի հետ սերտ ընկերական հարաբերություններ պահպանելուց, հակառակ դեպքում նա կկորցնի ներկայիս ընկերուհուն: