Հարց
Ես 18 տարեկան եմ, ուզում եմ իմանալ, հնարավոր է ձեռնաշարժությամբ վնասել կուսաթաղանթը ( դաշտային ցիկլից երկու օր հետո եմ արել և շականակագույն արտադրություն է եկել): Եվ կարող է ձեռնաշարժումը( որը ես անում եմ հիմա) հետագայում վնասել ինձ ու ես չկարողանամ հղիանալ:
Նախապես շնորհակալություն:
Պատասխան
Կուսաթաղանթը բարակ թաղանթ է, մասնակի փակում է հեշտոցը և տեղակայված է հեշտոցամուտքից 2-3 սմ վրա: Այն կարող է լինել կլորավուն մեկ կամ մի քանի անցքով, հաճախ բավականին մեծ, նույնիսկ մատի շրջագծով: Հաճախ կուսաթաղանթը լինում է կիսալուսնաձևլ:
Կուսաթաղանթը կարող է վնասվել մատնային ձեռնաշարժության ժամանակ, երբ մատը մտնում է հեշտոց: Ձգված կուսաթաղանթի դեպքում շատ քիչ ցավային զգացողություն կարող է առաջանալ մատով ներհրման ժամանակ, և կինը ստիպված ընդհատում է ներհրումը:
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու