-Դուք հավատում եք, որ կա սեր առաջին հայացքից?
-Այո, հավատում եմ, սակայն դա ավելի հաճախ լինում է ավելի վաղ պատանեկան կամ երիտասարդական տարիքում: Առաջին անգամ տվյալ մարդուն հանդիպելիս այնպիսի էմոցիոնալ բռնկում կարող է լինել մարդու մոտ, որը ժամանակի ընթացքում վերածվի իրական սիրո: Յուրաքանչյուր մարդ սիրելու և սիրվելու բնական պահանջ ունի և շատ հաճախ տվյալ մարդու արտաքինի, պահվածքի, ժպիտի միջոցով անգամ դիմացինը կարող է զգալ դա իրենն է, թե ոչ:
-Երբ եք առաջին անգամ սիրահարվել ՞
-Առաջին անգամ սիրահարվել և լուրջ սիրել եմ 21 տարեկանում: Դա իմ առաջին լուրջ սերն էր, որի մեջ էր ամփոփվել հոգուս ողջ էմոցիոնալ զեղումները, հույզերը, հոգևոր ցանկությունները:
-Առաջին սիրո առեղծվածը ձեզ մոտ գործում է?
-Ընդհանրապես մարդը առեղծված է և սերը նույնպես իր բնույթով առեղծված է, երբ հանկարծ հոգումդ տեղի են ունենում այնպիսի շրջադարձեր, երբ կյանքին սկսում ես նայել լրիվ այլ գույներով: Ավելի հաճախ հենց առաջին սերն է լինում առաջին հայացքից և իր մեջ կրում է առեղծված: Իմ դեպքում նույնպես այդպես էր. Մեկ երկու երեք և հասկանում ես, որ այդ մարդը քեզ արդեն այնքան է սիրելի, որ ունես իր պահանջը և անհագ ցանկություն ունես միշտ իրեն տեսնելու: Բայց թե ինչպես սկսվեց այդ ամենը, ինչից հետո դժվարանում ես պատասխանել…
-Ինչ զգացողություններ եք ունենում, երբ հիշում եք նրան?
-Դե, եթե մի 6 տարի առաջ պատասխանելու լինեի այս հարցին, ապա կասեի, որ հոգիս փոքր-ինչ ցավում էր իրեն հիշելիս, սակայն հիմա ժպիտով եմ հիշում և հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս, եթե հիմա հանդիպեի իրեն, կրկին կսիրեի? Եվ պատասխանը բացասական է, ոչ, չէի սիրի, քանզի այն ժամանակ էլ հոգով սիրահարված էի, սակայն գիտակցությունս պնդում էր, որ նա այն տղամարդը չի, ով պիտի լինի իմ կողքին: Ես շատ ավելի ուժեղ էի իրենից:
-Կցանկանայիք իրեն հետ հանդիպել, եթե դա հնարավոր լիներ?
-Այո, ինչու ոչ…Ես շատ լավ գիտեմ, որտեղ կարող եմ նրան հանդիպել, դա խնդիր չի: Բացի այդ, նա շատ հումորով էր, իսկ ես շատ եմ գնահատում հումորը տղամարդու մեջ և հավատացած եմ, որ այս տարիքում էլ շատ հետաքրքիր կլիներ մեր հանդիպումը և դրական էմոցիաներով լեցուն:
-Իսկ ինչու նրա հետ չկապեցիք ձեր կյանքը?
-Մենք տարբեր քաղաքներում էինք ապրում, և ես էլ այդ պահին ընդունվել էի ասպիրանտուրա և գերադասեցի ուսումս շարունակել և բացի այդ արդեն ասացի, որ գիտակցաբար հասկանում էի, որ ես ավելի ուժեղ եմ քան ինքը, իսկ ցանկացած ուժեղ կին ուզում է իր կողքին տեսնել էլ ավելի ուժեղ տղամարդու: Բացի այդ, նա հիվանդագին աստիճանի խանդոտ էր, իսկ ես միշտ շրջապատված էի շատ երկրպագուներով և դրանում ես մեղավոր չէի:
-Ինչ խորհուրդ կտաք սիրո հետ կապված բոլորին:
-Խորհուրդ կտամ սիրո մեջ լինել ոչհաշվենկատ, սիրել ոչ թե այդ մարդու ունեցած նյութական բարիքները, այլ հենց իրեն և ամենակարևորը երբեք չփորձել փոխել դիմացինին՝ընդունել նրան այնպիսին ինչպիսին կա: ի վերջո իրական սերը հենց դա է, երբ թե կինը, թե տղամարդը ոչ մի առանձնահատուկ բան չեն անում միմյանց դուր գալու համար, բայց ձգում են միմյանց: Եվ միայն սիրո հենքի վրա կառուցեն ընտանեկան երջանկությունը, քանզի միայն այդ դեպքում այն կլինի ամուր և առողջ՝որտեղ գերիշխողը կլինի սիրո ներդաշնակությունը և զույգերը ձգտեն միշտ հետաքրքիր և նորովի լինեն միմյանց համար:
– Կպատմե՞ս առաջիկա ծրագրերի մասին:
-Պատմելու փոխարեն` կփորձեմ իրագործել դրանք: