Տղամարդը, որը երազում էր հարստանալու մասին, կորցրել է իր տղամարդկությունը  ու երեք մատը՝ բորենու հարձակման արդյունքում: Նա Չիպատա քաղաքի մոտակայքում գտնվող թփերի արանքում կատարում էր Շամանի հրահանգները, երբ կենդանին հարձակվել է նրա վրա:

Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել: Բորենին կծել էր նրա սեռական օրգաններն ու ոտքի երեք մատները: Հարստանալու մոլուցքով տառապող տղամարդը 20- 24 տարեկան է: Նա խոստովանել է, որ մարմնի մասերը կորցրել է՝ հարստանալու ձգտումից դրդված, հաղորդում է Times of Zambia-ն:

Շամանի հրահանգով նա մերկացել ու կանգնել է թփերում, իսկ մոտեցած բորենին նախ կերել է նրա ոտքի մատները, հետո՝ սեռական օրգանները: Միջադեպից հետո նա սողալով հասել է մայթեզրին, որտեղ նրան գտել են ոստիկանները:


Աղբյուր՝ news.am