Սեռական հարաբերության որակի հարցում անդամի չափսն էական նշանակություն չունի: Մտահոգության առիթ է միկրոպենիսը, այսինքն՝ անդամի թերզարգացումը, որի ժամանակ անդամի երկարությունը 5 սմ-ից փոքր է: Եթե սա չի վերաբերում Ձեր տարբերակին, ուրեմն անհանգստանալու կարիք չկա. դա լրիվ բավարար է՝ հաճույք զգալու համար: Ավելին՝ այդ երկարության դեպքում գրգռման պրոցեսի մեջ ընդգրկվում է նաև կնոջ ամենազգայուն կետերից մեկը՝ այսպես կոչված G կետը։ Հետևաբար, լիարժեք հաճույք ստանալու համար կարևոր է ոչ թե չափսը, այլ սեռական ակտի անցկացման տեխնիկան և կիրառվող դիրքերը:
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

1
Նյութի աղբյուրը