«Կրոնը օգնում է կանոնավորել վարքագիծը և առողջ սովորությունները, իսկ հոգևորությունը կարգավորում է զգացմունքները և ինքնազգացողությունը»-ասել է գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Քերոլայն Էլդվինը: Պարզվել է, որ կրոնը, այդ թվում նաև կրոնական ձևական պատկանելությունը և եկեղեցական ծառայություններին մասնակցելը հանգեցնում են ավելի առողջ սովորությունների:

Այսպես, կրոնասեր մարդիկ ավելի քիչ են ծխում և ոգելից խմիչքներ օգտագործում: Իսկ հոգևորությունը, որ ներառում է մեդիտացիան, հաճախակի աղոթքները, օգնում է վերահսկել զգացմունքները, ինչն էլ իր հերթին օգնում է պայքարել ֆիզիկական պրոբլեմների դեմ, օրինակ բարձր ճնշման:

Դոկտոր Էլդվինի խոսքով ուսումնասիրությունները դեռևս կշարունակվեն.«Մեր նպատակն է օգնել հետազոտողներին`մշակելու ավելի արդյունավետ միջոցներ, որոնք կվերլուծեն կրոնի , հոգևորության և առողջության միջև կապը, ինչից հետո կձեռնարկվեն հնարավոր կլինիկական միջամտություններ»-ասել է նա:

սկզբնաղբյուր