Հայաստանում գործող Արեւաբուժություն աղանդն իր կին հետեւորդներին ստիպում է սեռական հարաբերություններ ունենալ պաշտոնյաների հետ: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, լրագրողներին ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը։
«Այս տեղեկությունների մասին մենք ձայնագրություններ ունենք ու հրապարակելու ենք: Մարդիկ վախենում են իրենց կյանքի, իրենց հարազատների կյանքի համար, դրա համար ինձ են դիմել, որ ես որպես միջնորդ այս բոլորը ներկայացնեմ անվտանգության մարմիններին»,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը:
«Արեւաբուժություն» աղանդը, ըստ Սեւակ Հովհաննիսյանի, կարճ ժամանակ է, որ գործում է Հայաստանում, զբաղվում է հակաքրիստոնեական քարոզով, ֆինանսավորվում է Թուրքիայից եւ ունի բավականին շատ հետեւորդներ:
Աղբյուր՝ news.am