«Իրականում մարդիկ, երբ որ գնում են եվրոպական երկրներ ապաստանի խնդրելու հարցով ակնկալում են երկարաժամկետ կացություն, աշխատանքի իրավունք եւ ֆինանսական աջակցություն: Բայց մենք Բելգիայում օրինակˋ ֆինանսական օժանդակություն չենք տալիս, մենք միայն տալիս ենք նյութական օժանադակություն»,-ասում է Վերսելենը:
Նա նշում է, որ եվրոպական որոշ երկրներում է, որ միգրանտներին ֆինանսական աջակցություն են տրամադրում, բայց հիմա Եվրամիությունը ձգտում է գալ մեկ միասնական համակարգիˋ ապաստան տրամադրելու հարցով, որտեղ բոլոր մոտեցումներն եւ օժանադակւոյան ձեւերը կլինեն նույնը:
«Օրինակˋ այդ երկրների մեծ մասը, որտեղ ֆինանսական աջակցություն էր տրվում, կփոխարինեն այդ աջակցության համակարգը եւ կանխիկ գումար տալու փոխարեն, կտան նյութական աջակցություն»,-հավելում է Վերսելենը:
Հայերը գնում են Եվրոպա ապաստան խնդրելու սխալ պատկերացումներով…
Comments are closed.