Աստղագետները պնդում են, որ հայտնաբերել են մեր մոլորակին շատ նման մի էկզոմոլորակ, որը հավանորեն պիտանի է կյանքի համար: Գիտնականները նման եզրահանգման են եկել ուսումնասիրելով Կեպլեր աստղադիտակից ստացված լուսանկարները:
Էկզոմոլորակն իր չափսերով շատ է նման Երկրին, նշում են գիտնականները: Կեպլերը շարքից դուրս է եկել անցած ամռանը, սակայն մինչ այդ ստացված լուսանկարները բավական են երկարատեւ ուսումնասիրությունների համար: Ամերիկացի գիտնականները էկզոմոլորակը հայտնաբերել են հենց այդ ուսումնասիրությունների ընթացքում:
Գիտնականներն այլ արեգակնային համակարգերում նախկինում եւս հայտնաբերել էին մոլորակներ, բայց առաջին անգամ է, որ հայտնաբերված էկզոմոլորակն իր չափսերով հիշեցնում է Երկրին:
«Ոմանք շտապելով պնդում են, որ այդ մոլորակներում կյանք կա, ինչի մասին, իհարկե, մենք չգիտենք: Մենք միայն գիտենք, որ տեսականերոն այնտեղ կարող է կյանք լինել»,- ասել է Սթիվեն Քեյնը, էկզոմոլորակը հայտնաբերած աստղագետը: Նոր մոլորակը ստացել է պայմանական Կեպլեր-186ֆ անվանումը: Հայտնաբերված մոլորակի շառավիղն ընդամենը 10 տոկոսով է մեծ մեր մոլորակի համապատասխան ցուցանիշից: Գիտնականներն առայժմ վստահ չեն, թե ինչի է հավասար նոր մոլորակի զանգվածը: Նրանք նաեւ պնդում են, որ այն աստղը, որի շուրջ պտտվում է էկզոմոլորակը նման չէ մեր Արեգակին: Կեպլեր-186 անվանումով աստղը գաճաճ է եւ պատկանում է M տեսակի աստղերին:
Տեղեկացնենք, որ մինչ օրս գիտնականները հայտնաբերել են 3500 երկրանման մոլորակներ: