Բժիշկները զգուշացնում են, որ ցրտահարվել կարելի է նույնիսկ +7C ջերմաստիճանի պարագայում:

Ի՞նչ անել չցրտահարվելու համար.

Հագնվեք եղանակին համապատասխան` բազմաշերտ ու ազատ: Միշտ կարելի է հանել շերտերից մեկը, երբ չափազանց շոգ լինի .ծածկեք մաշկի բաց հատվածները ձեռնոցների, շարֆի, գլխարկի և բարձրացրած օձիքի միջոցով ցրտին սոված դուրս մի եկեք: Եթե սառել եք, ինչ-որ բան կերեք :
Եթե ամբողջ օրը փողոցում եք անցկացնելու՝ ամեն 30-60 րոպեն մեկ մտեք տաք փակ տարածություն: Լավ կլինի հավելյալ չոր հագուստ ունենաք՝ անհրաժեշտության դեպքում թաց հագուստը փոխելու համար, թերմոս` թեյով, սուրճով կամ ապուրով :
Շարժեք ձեոքերն ու ոտքերի մատները՝ սառող վերջույթներում արյունամատակարարումը լավացնելու համար:
Խուսափեք գերհոգնելուց. հոգնած մարդը հեշտ է ցրտահարվում
Ցրտին մետաղի ու բենզինի մի հպվեք. ցրտահարության վտանգը մեծ է:
Ալկոհոլ մի օգտագործեք. այն արագացնում է ջերմության կորուստը և թուլացնում իարվիճակի հանդեպ հսկողությունը: Նիկոտինը նույնպես նպաստում է ցրտահարմանը` անոթի պատերին բացասական ազդեցության հետևանքով:

Գերսառեցման առաջին ախտանիշերի դեպքում (մոմե հետքեր, մաշկի թմրում) տեղափոխվեք տաք տարածք: Մի քանի ժամ տաքության մեջ մնացեք, տաքացեք , կերեք: Ցրտահարության դեպքում հարկավոր է շըապ դիմել բժշկի:
Չի կարելի դիպչել ցրտահարված հատվածներին: Վնասված հյուսվածքներին հարկավոր է ջերմամեկուսիչ վիրակապեր դնել (բամբակ-մառլեայե, բրդե) և տաք ըմպելիքներ ըմպել: Վնասված մաշկը տաք ջրով կամ ջեռուցող սարքերի մոտ տաքացնելը խստիվ արգելվում է:

Doctors.am