Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շուն, կատու կամ սոխակ, սակայն չեն հայտնաբերվել աղետյալների դիեր։

…
Նման «համբավի» համար «Բերմուդյան եռանկյունը» կոչվել է նաև «Դժոխքի օղակ», «Վհուկների ծով», «Կորած նավերի ծովախորշ» և այլն։
1. Կա վարկած, որ մոտ 11 հազար տարի առաջ օվկիանոսի այդ մասում երկնային մարմին է ընկել՝ ունենալով հատուկ էլկետրամագնիսական դաշտ, ինչի ազդեցության ներքո ժամանակակից սարքավորումները և շարժիչները խափանվում են:
2. Ավելի խորը, այդ խորհրդավոր եռանկյունու տակ գիտնականները հայտնաբերել են պղպջակներ, որի մեջ կա մեթանի հիդրատ: Երբ այդ պղպջակը սկսում է լիարժեք «հասունանալ» և բարձրանում է ջրի երես՝ ձեւավորելով յուրատեսակ բլուր, դառնում է իրական վտանգ նավերի և ինքնաթիռների համար: Որոշ ժամանկ անց պղպջակը պայթում է՝ ձեւավորելով ձագար, որը ազդեցություն է գործում նավերի վրա: Իսկ ինքնաթիռները պայթում են արտանետվող գազի և տաք շարժիչի շփումից:

…
3. Երրորդ վարկածի համաձայն, Ատլանտյան օվկիանոսի այդ հատվածի հատակում կա թռչող ափսե, որը կատարում է կարեւոր առաքելություն երկրի վրա. ուսումնասիրում է մարդկանց եւ նրանց գործունեությունը:
4. Մեկ այլ տեսության համաձայն՝ նավերի կործանման պատճառ կարող են դառնալ այսպես կոչված «թափառող ալիքները», որոնք հասնում են մինչև 30 մ բարձրության։ Այդ շրջանում հաճախակի մոլեգնող ցիկլոններն ու փոթորիկները առաջացնում են շատ ուժեղ հոսանքներ, որոնք կարող են արագությամբ քշել վթարված օբյեկտի մնացորդները՝ ստեղծելով անհետացման պատրանք։

…
Ավելի գիտական բացատրություն է, որ կողմնացույցն այստեղ ցույց է տալիս ոչ թե մագնիսական հյուսիս, այլ աշխարհագրական: Որպես կանոն, ծովագնացները փորձում են հաշվի առնել այդ առանձնահատկությունը, որպեսզի չմոլորվեն այդ վայրերում: