Անկախության տոնի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, Հայաստանի ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Լեւոն Մնացականյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր նշում է իր անկախության 24-ամյակը: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների շուրջ 94 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանը անկախ պետություն տեսնելու օգտին:

news.am