Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վրա հարձակվելու հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 3 հոգի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի ասաց « Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց, որ Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել մի լրագրող՝ անունը Անուշավան, նա Մոսկվայից է, նրա մոտ կասկածում են կոտրվածքներ, այժմ հետազոտություններ են անում: Ծեծի ենթարկվածներից 2 հոգի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը եւ Մխիթար Ավետիսյանը, վերջինիս առողջական վիճակը ծանր է:

Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենց վրա հարձակվել է ոստիկանական կարգախումբ՝ մոտ 60 հոգի, դրանից բացի՝ բարձունքներում զենքերով դիմակավորներ են եղել, օդ էին կրակել:

«Մեզ ասացին՝ շուռ եկեք, հասկացանք, որ չեն թողնելու ճանապարհը շարունակել, տեսանք՝ անիմաստ է իրենց հետ գլուխ դնել եւ քանի որ մենք ընդհարվելու համար չէինք եկել, սկսեցինք շուռ տալ մեքենաները որ հետ գանք, սկսեցին ծեծել: Սեֆիլյանին էին ծեծում, երեխաներին, կանանց հարվածում, երեխաները մեքենաների մեջ նստած էին, ապակիները ջարդում էին, մտնում մեքենայի մեջ, երեխաներին, կանանց մահակներով ծեծում: Նրանք մեզ պատերազմ են հայտարարել»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանը» հայտնել էր, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, այդ թվում Քերոփ Ղազարյանին, Մխիթար Ավետիսյանին: Նրանց հետ են եղել նաեւ ազատամարտիկներ: Նրանք պետք է դիմավորեին Երևանից-Արցախ Հիմնադիր խորհրարանի» կազմակերպած ավտոերթով մեկնող մեքենաներին:

...

....

news.am