Ներեցեք, մի հարց ունեմ ձեզ։ Շատ է անհանգստացնում ինձ, որոշեցի դիմեմ ձեզ և պարզեմ կարիք կա բժշկի այցելելու? Նախ ուզում եմ հարցնել, հնարավոր է սերմնահեղուկը ներթափանցի հագուստի վրայից? Շատ էի վախենում հղիությունից, դաշտանը երեք օր ուշացումով սկսվեց, բայց անընդհատ սրտխառնոց ունեի։ Դաշտանի սկսվելուց տասն օր հետո կրկին արյուն եկավ։ Խնդրում եմ ասացեք, կարող է դա հղիություն լինել?
Իհարկե դա քիչ հավանական է , սակայն նաև տեսականորեն չի բացառվում: Այս պարագայում հարկավոր է կատարել սոնոգրաֆիա և կիրառել հղիության տեստ:Եթե հղիությունը բացառվի, ապա պետք է մտածել դաշտանային ֆունկցիայի խանգարման մասին: