Հնդկաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները Մեգհալայա նահանգում փոխհրաձգություն են սկսել զինված խմբավորման անդամների հետ այն բանից հետո, երբ վերջիններս գնդակահարել են կնոջը, որը դիմադրություն էր ցույց տվել բռնաբարության փորձի ժամանակ, հաղորդում է BBC_ի ռուսական ծառայությունը:

«Գարոյի ազատագրության ազգային բանակ» անջատողական խմբավորման հինգ գրոհայիններ սպանել են 35-ամյա կնոջը՝ կրակելով ճակատին:

Հնդկաստանում դաժանաբար բռնաբարությունների եւ կանանց դեմ հարձակումների թիվը այդ երկրում հասարակական լուրջ ընդվզման պատճառ է դարձել:


Աղբյուր՝ news.am