Հնդկաստանի Մահարաշթրա նահանգի ոստիկանությունը հետաքննում է անչափահաս երեխայի բռնաբարության եւ սպանության գործի մանրամասները։ Հանցագործությունը տեղի է ունեցել հյուրանոցներից մեկում հարսանիքի ժամանակ։ Այս մասին գրում է The Calcutta Telegraph-ը։

Իշա Չագան Ջեյն անունով 7-ամյա աղջկա դիակը հայտնաբերվել էր երեքշաբթի Մումբայից ոչ շատ հեռու գտնվող Լոնավլա քաղաքի Kumar Resort հյուրանոցի բակում տեղադրված արեւային մարտկոցի հետեւում։ Չարագործը կտրել էր նրա կոկորդը եւ մարմինը փաթաթել գորգի մեջ։

Նախնական վարկածի համաձայն՝ հանցագործը բռնաբարել է աղջկան եւ դանակով կտրվածքներ արել ողջ մարմնի վրա։

Ջեյնի որոնումները սկսվել էին կիրակի ժամը 21։30-ին այն բանից հետո, երբ նրա ծնողները դիմել էին ոստիկանություն։ Այդ օրը աղջիկը հրավիրված էր եղել հարսանիքի, գրում է The Daily Mail-ը։

Աղջկա հոր խոսքով՝ Իշան տեսողական խնդիրներ ուներ։ Սակայն կիսակույր աղջիկը ցանկացել է ներկա գտնվել հարսանիքին։ Վերջին անգամ նրան տեսել են հյուրերի հետ հանդիսության սրահում։ Ըստ ոստիկանության վարկածի՝ այնտեղ նրան է մոտեցել հանցագործը, խաբելով դուրս բերել բակ եւ սպանել։

Կողոպուտի վարկածը բացառվում է, քանի որ մանկապիղծը ձեռք չի տվել նրա ոսկյա զարդերին։

news.am