Նրանց` ծառից կախված մարմինները միջադեպից երկու օր անց` Ուտտար Պրադեշ նահանգում գտնվող գյուղերից մեկի բնակիչներն են հայտնաբերել: 14 եւ 15 տարեկան աղջիկները արյունակիցներ են եղել: Դաժան հանցագործություն իրականացրած խմբի 5 անդամներից մեկը ձերբակալվել է եւ ներկայումս հարցաքննության է ենթարկվում:
Իրավապահներն ի սկզբանե ինքնասպանության վարկածն են առաջ քաշել եւ հրաժարվել են քրեական գործ հարուցել, սակայն աղջիկների հարազատների եւ այլ տեղացիների կողմից կազմակերպված բողոքի ակցիայից դրդված` հետաքննություն են սկսել: Lenta.ru գործակալության հաղորդմամբ, ավելի ուշ ոստիկանության երեք սպաներ հեռացվել են աշխատանքից:
Հնդկաստանի կանանց հարցերով ազգային հանձնաժողովի անդամները պետության կողմից որդեգրված քաղաքականության խիստ քննադատությամբ են հանդես եկել: Կազմակերպության ներկայացուցիչների համոզմամբ, իշխանություններին չի հաջողվում երկրի քաղաքացիների անվտանգությունն ապահովել:
Բռանաբարությունը հնդիկ կանանց սպառնացող խնդիրներից մեկն է միայն: Իրավապաշտպանները պնդում են, որ երկրում կանանց` ստրուկի կարգավիճակով վաճառքի դեպքեր են գրանցվում: Բացի այդ, աղջիկներին տասը տարեկանում են ամուսնացնում, իսկ մինչ այդ էլ` որպես ընտանիքի անվճար աշխատուժ շահագործում:
Աղբյուր՝ news.am