Հոնկոնգում 18-ամյա կատուն հրաշքով կենդանի է մնացել՝ ընկնելով 26-րդ հարկից։

Ինչպես գրում է Metro-ն, կատվի տերը նրա հետ խաղալիս մի քանի րոպեով կենդանուն մենակ է թողել, իսկ երբ վերադարձել է, կատուն արդեն սենյակում չի եղել։

«Ես խաղում էի Ջոմիի հետ եւ որոշեցի գնալ խոհանոց՝ նրա համար կեր բերելու։ Երբ վերադարձա, նա սենյակում չէր։ Այդտեղ ես նկատեցի, որ պատուհանը կիսաբաց է մնացել։ Ես դուրս նայեցի, եւ տեսա, որ պատուհանի տակ գտնվող պարուսինե ծածկը ծռմռված է, ասես երկնաքար էր ընկել նրա վրա»,- պատմել է կատվի տերը։

Կատվի փրկությունը զարմանահրաշ կարելի է համարել հատկապես, եթե հաշվի առնենք, որ կենդանին արդեն 18 տարեկան է։

news.am