Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին ապրիլի 17-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանում հայտարարել է Հրաչյա Հարությունյանը՝ քրեական գործի ըստ էության լսումների ընթացքում:
Միաժամանակ՝ Հրաչյա Հարությունյանը չի ընդունել միտումնավոր կեղծած փաստաթուղթ ներկայացնելու համար իրեն առաջադրված մեղադրանքը:
«Նա հասկանում է՝ ինչում է նա մեղադրվում: Նա խոստովանում է ճանապրհային երթևեկության կանոնների խախտում կատարելը, բայց հերքում է երկրորդ մեղադրանքը: Նա հրաժարվում է գործով ցումունք տալ»,- Հարությունայնի բառերը դատարանին փոխանցել է թարգմանիչը:
Դատարանը սկսել է գործով վկաների հարցաքննությունը
Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել 2013թ. հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ: Ավտոբուսի և ԿԱՄԱԶ-ի բախման հետևանքով զոհվել էր 18 մարդ, ավելի քան 60-ը վնասվածքներ էին ստացել: Հարությունյանը ռուս իրավապահների կողմից դատարան էր բերվել կանացի խալաթով, ինչը դժգոհության մեծ ալիք էլ բարձրացրել Հայաստանում: Մի շարք քաղաքացիներ այն որակել էին որպես ազգային խտրականության հատուկ քաղաքականության դրսևորում Ռուսաստանում: Այս կապակցությամբ Ռուսաստանի դեսպանության դիմաց կազմակերպվել էին նաև բողոքի ցույցեր:
Հրաչյա Հարությունյանի գործով նախաքննությունն ավարտվել էր 2013թ. դեկտեմբերի 6-ին: Նրան նոյեմբերի 29 ևս մեկ մեղադրանք էր առաջադրվել` կեղծ փաստաթղթեր օգտագործելու կապակցությամբ:
Նյութի աղբյուր