Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն իրենց հարսանեկան արարողությունը կարողացել են ծածուկ պահել հետաքրքրասեր պապարացիների տեսախցիկներից։ Սակայն նորապսակները չեն կարողացել դիմակայել գայթակղությանն ու իր քանի լուսանկար են տեղադրել Instagram-ում։
Լուսանկարներում Քարդաշյանը ներկայանում է Givenchy Haute Couture–ի «գլուխգործոցով»՝ էլեգանտ, ճերմակ զգեստով, իսկ փեսացուն՝ ավանդական սև կոստյումով։
Հիշեցնենք, որ զույգի հարսանեկան արարողությունը, որը Քարդաշյանի համար թվով 3-րդն էր, տեղի է ունեցել իտալական Ֆլորենցիա քաղաքի Ֆորտե դի Բելվեդերե հին ամրոցում։