Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում ծառից երիտասարդ տղայի դի կա կախված: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության օպերատիվ խումբը, բաժանմունքի պետ Արկադի Սահակյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով փրկակարներ: Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը, ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հատնում է նաև, որ ինքնասպան եղած երիտասարդի տաբատի հետևի գրպանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է «Կներեք ամեն ինչի համար, Պապ ջան շատ եմ քեզ տանջել ու չեմ ուզում, որ դա շարունակվի:

Մեր սաղ անհաջողությունը ես էի, Քեզ ու Մամային շատ եմ սիրում: Քո նման Հայր մարդիկ պետք ա երազեն, որ ունենան. Չգնահատեցի, կներեք, սիրում եմ ձեզ»: Քննիչի որոշմամբ երկտողը առգրավվել է, և նշանակվել են մի քանի փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական, ձեռագրաբանական, մատնադրոշմային և այլն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երիտասարդի ինքնությունը:

*** Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի գրպանում հայտնաբերվել է նաև վարորդական իրավունքի վկայական, Երևան քաղաքի բնակիչ 27-ամյա Վ. Ա. անվամբ: Հայտնաբերվել են նաև Opel մակնիշի ավտոմեքենայի բանալիներ, և ոստկանությունն ու քննչական բաժինը ճշտում են, թե արդյոք Դավիթաշենի կամրջի տակ կայանված Opel մակնիշի ավտոմեքենան նրան է պատկանում, թե նա է վարում:

shamshyan.com