1991 թ.` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից` ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:
1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:
Լինելով պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսպես է բնութագրել Բանակի անցած ճանապարհը. «Մեր բանակը կարճ պատմական ժամանակահատվածում` անցնելով ծանր փորձություններ՝ պատերազմներով և բանակի խաղաղ կառուցմամբ, թրծվել է և դարձել մեր անկախության գլխավոր երաշխիքը և այսուհետ հպարտության և ներշնչման աղբյուր է»:
Հայկական Բանակի ձևավորման և զարգացման մասին խոսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջին փուլում (1989 թ. փետրվարից` 1992 թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:
Երկրորդ փուլը (1992 թ. հունիսից` 1994 թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ:
Երրորդ փուլը (1994 թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերով` խաղաղ պայմաններում հիմնական ուշադրությունը սևեռվում է զորքերի տեսակների զարգացմանը, բանակի և հասարակության միջև կապի ամրապնդմանը և զինծառայողների կյանքի պայմանների բարելավմանը:
Փորձագետները կարծում են, որ Հայաստանի Բանակը իրավապես կարելի է համարել ամենամարտունակը տարածաշրջանում: