Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ դեռևս անհայտ պայմաններում բազմահարկ շենքից իրեն ցած է նետել 20-25 տարեկան մի երիտասարդ տղա, ով տեղում մահացել է: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար: Տեղում էին նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի և Պահպանություն բաժնի ծառայողները: Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Տոնոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: *** Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը մասնագիտությամբ կիթառահար էր և ինչ-որ խմբի հետ Ռուսաստանի Դաշնությունից օրեր առաջ էր ժամանել Երևան:

shamshyan.com

1

1

2

2

3

3