Ծնողների հարաբերությունները որոշում են ընտանիքի ներքին մթնոլորտը, նրա ընդհանուր ոճը: Ընտանեկան դաստիարկության գործընթացում շատ կարևոր է հաշվի առնել նրա հոգեբանական մթնոլորտը: Հոգեբանական մթնոլորտը ընտանիքում, կոլեկտիվում մարդկանց հոգեբանական վիճակների տրամադրությունների ու փոխհարաբերությունների ամբողջությունն է: Հոգեբանական մթնոլորտի հիմք են ծառայում ուրիշին հասկանալու ցանկությունն ու կարողությունները: Հոգեբանական մթնոլորտը կարելի է բաժանվել 2 կատեգորիայի` բարենպաստ և անբարենպսատ: Ընտանիք հոգեբական մթնոլորտը որոշվում է հետևյալ հիմնական բնութագրումներով` ցանկացած բնույթի գործունեությունից ստացած բավարավածությամբ, ընտանիքի անդամների հետ ունեցած փոխհարաբերություններով, փոխըմբռնմամբ, յուրաքանչյուրի տրամադրության, հուզական կայուն վիճակով, համախմբվածությամբ: Հոգեբական բարենպաստ մթնոլորտը մարդկանց և ոչ մի այլ ընդհանրության համար այնքան կարևոր չէ, որքան ընտանիքի համար, և հենց այդ է ընկած ընտանեկան երջանկության հիմքում: Ընտանիքում մեծ տեղ պետք է տրվի հոգեբանական դրական մթնոլորտին, սիրուն, քանի որ նա է ծնում հոգեհարազատություն: Ընտանիք հոգեբական մթնոլորտի վրա ազդում են նաև ամուսինների փոխհարաբերությունները (դառնալ մեկ հոգի և մեկ մարմին):
Շարունակելի…
Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան