Աշխարհի տարբեր երկրներում այդ օրը նշվում են տարբեր ու բազմազան տոներ: Այսպես.
– Մայիսի 1-ը Դեիզմի միջազգային օրն է: Դեիզմը կրոնափիլիսոփայական ուղղություն է, որն ընդունում է աշխարհի արարչագործությունը Աստծո կողմից, սակայն մերժում է գերբնական երևույթների մեծամասնությունը: Մասնավորապես, դեիստները պնդում են, որ աշխարհի արարումից հետո Աստված «մի կողմ է քաշվել» և չի ղեկավարում այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները կամ ղեկավարում է «թեթևակիորեն»:
– Մայիսի մեկը Գարնան և աշխատանքի միջազգային օրն է:
– ԱՄՆ-ում մայիսի մեկին նշում են միանգամից երեք տոն՝ Իրավունքի օրը, Մանկական առողջապահության օրը, Չեզոքության օրը:
– Կանադայի Սասկաչևան նահանգում մայիսի մեկին նշում են գետնասկյուռի օրը:
– Հավայան կղզիներում մայիսի մեկը հավայան պարերի օրն է:
– Կորեայում այդ օրը Բուդդայի ծննդյան օրն է:
– Ղազախստանում մայիսի մեկը Ղազախստանի ժողովուրդների միասնության օրն է:
– Գերմանիայում Հիտլերի իշխանության օրոք մայիսի մեկը հաստատվել է որպես «Ազգային աշխատանքի օր» և որոշ սահմանափակումներով գործում է առայսօր:
– Արևմտյան Եվրոպայում և Բրիտանական կղզիներում հեթանոսական ժամանակաշրջանում մայիսի մեկը (կամ նրան մոտ օրերից մեկը) նշվել է որպես վհուկների օր:
– Ֆինլանդիայում մայիսի մեկին տեղի է ունենում ուսանողների գարնանային պարահանդեսը:
– Հնդկաստանում մայիսի մեկը Ազգային բանկային տոն է:
Իսկ ընդհանուր առմամբ մայիսի 1-ը որպես ազգային տոն պաշտոնապես նշում են աշխարհի 86 երկրներում:
Բացի այդ…
– 381 թվականի այս օրը Կոնստանդնուպոլիսում սկսվեց Քրիստոնեական եկեղեցու Երկրորդ Տիեզերաժողովը:
– 1707-ին Շոտլանդիան և Անգլիան միավորվեցին, ստեղծվեց Մեծ Բրիտանիան: Ի դեպ, Շոտլանդիայի անկախությունը Անգլիան ճանաչել էր նույնպես մայիսի մեկին, բայց 1328 թվականին:
– 1776-ին Ադամ Վայսհաուպտը հիմնադրեց Իլյումինատորների գաղտնի ընկերությունը:
– 1840-ին Անգլիայում վաճառքի հանվեցին աշխարհում առաջին դրոշմանիշերը:
– 1884-ին Չիկագոյում սկսվեց առաջին «երկնաքերի»՝ տաս հարկանի շենքի շինարարությունը:
– 1890-ին Եվրոպայի մի շարք երկրներում առաջին անգամ տեղի ունեցան աշխատավորների մայիսմեկյան ցույցերը:
– 1899-ին Գերմանիայում ստեղծվեց «Այնտրախտ» ֆուտբոլային ակումբը:
– 1933-ին հեռախոսային կապ հաստատվեց Բրիտանիայի և Հնդկաստանի միջև:
– 1966-ին տեղի ունեցավ Բիթլզի վերջին ելույթը:
– 2004-ին Հունգարիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան, Չեխիան և Էստոնիան մտան Եվրոպական Միության կազմի մեջ:
– 2009-ին Շվեդիայում օրինականացվեցին համասեռ ամուսնությունները:
Ահա այսպիսի բազմաբնույթ ու խայտաբղետ օր է մայիսի մեկը:
Նյութի աղբյուր