Թույլ սեռի շատ ներկայացուցիչներին նյարդայնացնում է այն հանգամանքը, որ սեքսից հետո իրենց տղամարդիկ արագ ու խորը քնում են: Վերջերս գիտնականները հայտնաբերել են տղամարդկանց նման վարքի ևս մեկ պատճառ:

Հետազոտողները առաջարկում են չբարկանալ տղամարդու վրա, եթե բուռն սեքսից 5 րոպե անց նա արդեն քնած է: Ըստ նրանց՝ հենց այդպես էլ ծրագրավորված է տղամարդկային ֆիզիոլոգիան: Նախքան սեքսն ու դրանից հետո տղամարդու ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ օրգազմի ժամանակ միանում է գլխուղեղի կեղևը, որը ղեկավարում է ուժեղ սեռի ներկայացուցիչների գիտակցական մտքերը: Ընդ որում՝ ուղեղի երկու այլ հատվածները տղամարդու օրգանիզմին սեռական ցանկությունը մարելու ազդակ են ուղարկում՝ քնաբեր քիմիական նյութեր արտազատելու միջոցով:

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց գիտական բացահայտումը կօգնի բազմաթիվ ընտանիքներում համերաշխության հաստատմանը, քանի որ կանայք հիմա կարող են հասկանալ տղամարդկանց, ովքեր ընդունակ չեն խոսել սեռական ակտիվությունից հետո: Բացի այդ, ինչպես նշում են հետազոտողները, օրգազմից հետո տղամարդկանց մոտ այնպիսի փուլ է սկսվում, երբ նրանք չեն կարող գրգռվել: Կանանց մոտ նման երևույթ չի նկատվում, այդ պատճառով նրանք բուռն օրգազմից հետո պատրաստ են նորից սեքսով զբաղվել:

 

Աղբյուրը` blog.1in.am