Ավսրալիայի Ֆլինդերս համալսարանի գիտնականները պարզել են, որ ամուսնությունից հետո կանանց մոտ ավելանում է մարմնի քաշը: Այս մասին հաղորդում է tert.am-ը:
Ուսումնասիրելով վերջերս ամուսնացած 350 ավստրալացի զույգերի, գիտնականները հաշվարկել են, որ երիտասարդ կանայք ամուսնության առաջին վեց ամիսների ընթացքում միջինը 2.1 կգ քաշ են ավելացնում:
Աղջիկների մեծ մասը հարսանիքից առաջ հետևողականորեն նիհարում է դիետաներ պահելով: Երբ հարսանիքն արդեն հիշողություն է դառնում, նրանք այլևս դրա անհրաժեշտությունը չեն տեսնում:
http://ladynews.am/