Անձնական շահն ու իշխանություններից ակնկալիքները գեներալ Մանվել  Գրիգորյանին մոտ ապագայում կարող են դարձնել  խաղաղության, համերաշխության խորհրդանիշ։ Որդուն Արմավիր մարզպետ տեսնելու Գեներալի երազանքը մարդասիրական նոր լիքցեր է հաղորդել ԵԿՄ ղեկավարին, նա վերջին օրերին բոլորին, նրանց, որոնք հետ ժամանակին գժտվել է կամ սիրտը կոտրել, հաշտության ձեռք է մեկնում։ Իշխանությունից պատառիկ վերցնելու  եւ դրա դիմաց հատուցելու ոսկե կանոնի համաձայն, Մանվել Գրիգորյանը  բարիշելու քայլեր է կատարել  անգամ մարդկանց ընդառաջ, որոնց գնացքը թվում է գնացել է եւ նրանք իշխանության դեմ այլեւս անզոր են դարձել։
Խոսքը երբեմնի ԵԿՄ-ականներ Մյասնիկ Մալխասյանի եւ Լեդի Հակոբի՝ Հակոբ Հակոբյանի մասին է։ Երբ այս մարդիկ  2008 թվականի համաժողովրդական շարժման օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ

ժողովրդի շարքերն անցան, նրանց եւ ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի հարաբերությունները գրեթե վերածվեցին թշնամականի։ Մինչեւ վերջերս թե Հակոբյանը, թե Մալխասյանը  անցանկալի անձիք էին ոչ միայն իշխանական շրջանակների, այլեւ ԵԿՄ-ականների համար։ Սակայն քաղաքական շահերն ու վերջին ռակիրովկաները Գեներալին դրդել են հարաբերությունները հարթել բոլոր ուղղություններով, եւ Մանվել Գրիգորյանն անձամբ զանգահարել եւ հաշտության առաջարկ է արել նաեւ այս երկու անձանց։
Օրերս էլ ակնհայտ դարձավ, որ Գեներալը նաեւ Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի սիրտն է շահել։ Նրանց միջեւ  սեւ կատու էր անցել ԵԿՄ տասներորդ համագումարից հետո։ Սամվել Ալեքսանյանը հավաստի տեղեկություններով նեղվել էր Գեներալի խոսքերից եւ իր նկատմամաբ ոչ հարգալից վերաբերմունքից։ Երբեմնի մտերմիկ հարաբերությունների վատացումը նկատելի է եղել նույնիսկ Ազգային

ժողովում,  Ալեքսանյանը նիստերը սկսվելուց առաջ այլեւս ներկա չի գրվել Գեներալի սենյակում, հետո նրա շքախմբի հետ էլ դահլիճ չի բարձրացել, ինչպես արել է սովորաբար։
Երբ ԵԿՄ համագումարին վարչության կազմը համալրվեց Սամվել Ալեքսանյանով, շատերի մոտ զարմանք առաջացավ, թե  մոնոպոլ դաշտերից բացի էլ ո՞րտեղ է   մարտնչել  հայտնի գործարարը։ Գեներալ Մանվելն էլ լուսավորել էր՝ հինգերորդ գումարտակում, նա իրեն բնորոշ բարեկրթությամբ փորձել էր կանգնել Ալեքսանյանի թասիբին, բայց հոնքի տեղ աչքն էլ էր հանել․
«Հա, Ալեքսանյանն օլիգարխ ա, իրա մասին սաղ էլ կարան ինչ ուզեն՝ ասեն, բայց դե, վերջիվերջո, ինքն էլ ա մարդ, մեր պետության անդամն ա: Դա չի նշանակում, որ ինքը օլիգարխ ա, ուրեմն չպետք է ասենք, որ ինքը երկրապահի անդամ չի եղել»,-  շռայլ կոմպլիմենտ էր արել Մանվել Գրիգորյանը ու նաեւ   հոխորտացել, որ Ալեքսանյանը խելոք չպահի իրեն, հրաժարական կտա։

Հենց այս խոսքերն էին, որ նետի պես խրվել էին Ալեքսանյանի սրտում ու նա երես էր թեքել գեներալից։Բայց ԵԿՄ-ականների օրը՝ մայիսի ութին ի թվս այլոց, Եռաբլուրում Գեներալների շարքում նորից հայտնվել էր Ալեքսանյանը, ինչը նշանակում է, որ Մանվել Գրիգորյանն այս ուղղությամբ եւս աշխատանքներ  է տարել։ Այն, որ նրանց միջեւ հարաբերություն չի եղել, մատնել է նաեւ Գրիգորյանը, նա Ալեքսանյանին տեսնելով ոգեւորված բացականչել է․<Երկու ամիս ա մեդալներդ ավտոյի բարդաչոկում ա մնացել, արի տար>, Ալեքսանյանի սիրտը շահելու կրկին անհաջող փորձ է արել նա ու նորից հիշել, որ գործարարը «կռվել» է իր՝ 5-րդ բրիգադում: Եւ քանի որ քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ, այկ կան մշտական շահեր, ապա առաջիկայում գեներալը կարող է  նաեւ ցնցող անակնկալներ մատուցել։

 

Անի Սահակյան


Աղբյուր՝ hayeli.am