Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ՝ հավելելով, որ անկայուն եղանակը, վիտամինների պակասը, օրգանիզմի համար անհրաժեշտ արևի ճառագայթների սակավությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում սեռական խանգարումների առաջացման համար: «Բացի այդ, գարնանը, ինչպես գիտենք, շատանում են նևորոզները և դեպրեսիաները, որոնց բարդություններից մեկը սեռական առողջության վիճակի վատացումն է: Մյուս կողմից էլ գարնանը գրեթե միշտ նկատվող իմունիտետի նվազումը նույնպես իր հերթին հանգեցնում է որոշ սեռական խանգարումների, ինչպես նաև սեռավարակների «սրացմանը»»,- ընդգծեց Վ. Շահրամանյանը: «Իրավունքի» հարցին, թե ինչպես խուսափել գարնանային սրացումներից, բժիշկը հետևյալ կերպ արձագանքեց. «Որպեսզի խուսափենք նման խնդիրներից և ուժեղացնենք օրգանիզմի դիմադրողունակությունը, հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել սննդակարգին: Գարնանն օրգանիզմը փոփոխությունների կարիք ունի. պետք չէ նրան առաջարկել նույնը, ինչ, ասենք, մեկ ամիս առաջ: Օրինակ, ամեն տեսակ խավարտների (гарнир) փոխարեն կարելի է օգտագործել ավելի շատ բանջարեղենով աղցաններ: Ցանկալի է՝ սննդակարգից բացառել որոշ սննդատեսակներ` տապակած, յուղոտ ուտեստները, գազավորված ըմպելիքները, ալկոհոլը, կծուն և արագ սնունդը:
Գարնանն առավել առողջարար է ծանր կերակուրներից հրաժարվելը: Պետք է հնարավորինս քչացնել յուղոտ մսեղենի, կենդանական յուղի ու շաքարի քանակությունը ճաշացանկում»:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԳԱՐՆԱՆԸ ՄԱՐԴԻԿ ԴԻՄՈՒՄ ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳԻ…video
Comments are closed.