«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված փողոցի բնակարաններից մեկում մի երիտասարդ տղա՝ Կարեն անունով, ինքնասպանության փորձ է կատարել, սակայն հարազատները տեսել եւ կարողացել են փրկել տղայի կյանքը: Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ ինքնասպանության փորձը կապված է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության հետ:
Բանն այն է, որ ինքնասպանության փորձ կատարած Կարենի եղբայրը, ով առավել հայտնի է Գուգուշ անվանմամբ, մտերիմ հարաբերություններ է ունեցել սպանված Կարեն Եսայանի հետ:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Կարենն այսօր գտնվում է հիվանդանոցում, եւ բժիշկները նրա վիճակը նորմալ են գնահատում:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: