Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթին տեղադրված էլեկտրասյանը, այնուհետև հայտնվել մայթին: Վթարի վայր են ժաամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Toyota Camry-ին սպասարկում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին, ով ըստ ֆոտոլրագրողի, այդ պահին ավտոմեքենայում չի եղել: Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարից հետո 2 ավտոմեքենաների վարորդները համարանիշները հանել էին:
Իսակովի պողոտայում ՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել են ՀՀ փոխոստիկանապետի Toyota-ն և Kia-ն. Kia-ն հայտնվել է մայթին…
Comments are closed.