Իսպանիայում քաղաքապետի կին թեկնածուն նախընտրական պաստառի համար մերկ լուսանկարվել է: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Յոլանդա Կոուսեյրո Մորինը, ով առաջադրվել է Բասկերի երկրի Պորտուգալետե քաղաքի ղեկավարի ընտրություններում, քարոզարշավի անսպասելի միջոցի է դիմել: Նրա շտաբը քաղաքի փողոցներում պաստառներ է փակցրել, որտեղ Մորինը մերկ է:
Նրա կուրծքը ծածկում է «Քաղաքական գործիչները մեզ մերկ են թողել» գրությունը: Մորինն առաջադրվել է աջ ուղղվածության «Ազատության կուսակցություն-մաքուր ձեռքեր» կուսակցության կողմից, որը ձախ ուղղվածության «Պոդեմոս» կուսակցության իր ընդդիմախոսներին մեղադրում է, որ նրանք մենաշնորհել են քաղաքական դաշտը Բասկերի երկրում եւ թաղվել կոռուպցիայի մեջ, հաղորդում է Lenta-ն: