42-ամյա իտալացուն Վիգոդարզերեից դատապարտել են ազատազրկման, քանի որ նրա ընկերուհին սեքսի ընթացքում շատ է աղմկել, ինչի հետեւանքով նրա 12 հարեւանները իր դեմ դատական հայց են ներկայացրել:
Հայցվորները դժգոհել են, որ պատասխանողի տանից լսվող մշտական աղմուկը խանգարում է իրենց հանգիստը, եւ որ այդ ձայներից իրենց շենքը նմանվել է հասարակաց տան:
Ինչպես նշում է Articolo Tre ինտերնետ-պարբերականը, տղամարդուն մեղավոր են ճանաչել հարեւաններին «հետապնդելու» եւ սեքսում չափից ավելի լավ լինելու համար:
Նրա փաստարկը, որ «հետապնդման» եւ «աղմուկի» միջեւ կա էական տարբերություն, դատավորին չի համոզել, ով նրան վեց ամսվա ազատազրկման է դատապարտել: Ինչպես հաղորդդում են տեղական լրատվամիջոցները, տղամարդը բողոքարեկլու է դատավճիռը:
Սա առաջին դեպքը չէ, երբ հարեւանները դատարան են դիմում, քանի որ հարեւանները սեքսով զբաղվելիս շատ են աղմկում, թեեւ, որպես կանոն, պատասխանողները կանայք են:
Մեծ Բրիտանիայում կնոջը երկու անգամ դատապարտել են այն բանից հետո, երբ խախտել է դատարանի որոշումը «դադարել բղավել սեքսի ժամանակ»:
Նշենք, որ վերջերս իտալական Գենուի քաղաքից մի կին դատական հայց էր ներկայացրել ամուսնու դեմ, ով երեք տարվա համատեղ կյանքից հետո հրաժարվել էր իր հետ սեքսով զբաղվել: Իր հայցում 40-ամյա իտալուհին ամուսնալուծության պատճառներից մեկը նշել էր սեքսի առհասարակ բացակայությունը, հաղորդում է «FederalPost»-ը:
Աղբյուր՝ news.am