«Ես կարծում եմ, որ այլեւս պարտավոր չեմ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել: Ես կարող եմ թեթեւամիտ, ծիծաղելի կամ լուրջ լինել: Ես կարծում եմ, որ մարդը բազում կողմեր ունի»,-ասել է նա ամսագրին տված հարցազրույցում՝ խոսելով նաեւ ապագա ծրագրերի մասին:
«Ես չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու առաջիկա տարում: Իսկապես չգիտեմ: Բայց դա նորմալ է: Չէ՞ որ այն, ինչ պիտի լինի, անպայման կլինի: Ես կարող եմ դա հաղթահարել: Ինձ համար շատ բան է փոխվել: Ես աշխատել եմ իմ մտքերի եւ հոգու հետ եւ շատ բան պարզել սիրո մասին, դարձել ավելի ուժեղ»: