Դեռ նախորդ սեզոններից ջինսամոլությունն ակնհայտ է նորաձեւ աղջիկների եւ աստղերի շրջանում։ Ջինսե վերնաշապիկներ, ժիլետներ, բաճկոններ, զգեստներ…Շարքը կարելի է անվերջ թվել, քանի որ ջինսն այս տարի ամենուր է։ Ստորեւ ներկայացնում ենք ջինսային նորաձեւ իրերից մի քանիսը, որոնք վստահ կարելի է ընդգրկել գարուն-ամառ սեզոնի must have-ների ցուցակում եւ որոնք արդեն տեղ են գտել հայ աստղերից շատերի զգեստապահարանում։

1
Ջինսե վերանաշապիկներ։ Եվ բնավ պարտադիր չէ, որ վերնաշապիկը կոշտ եւ կոպիտ ջինսից կարված լինի։ Հատկապես տաք գարնան եւ շոգ ամռան համար տեղին կլինեն ջինսի պատրանք ստեղծող կտորներից պատրաստված վերնաշապիկները։

2
Ժիլետներ։ Այստեղ արդեն ստիպված ենք դիմակայել շոգին եւ գնել հենց ջինսից պատարստված տարբերակները, որոնք, ցանկալի է, որ լինեն բաց գույների մեջ։

3
Բաճկոններ։ Այս սեզոնին արդիական են բաց գույնի ջինսե բաճկոնները՝ համադրված ոսկեգույն կամ արծաթագույն կոճակներով եւ մետաղյա այլ դեըալներով։

4
«Վարյոնկա» տաբատներ։ Այո, 90-ականներին արդիական վարյոնկա տեսակի ջինսը վերադառնում Է։

5
Կոմբինիզոններ։ Տաբատի այս տեսակը նույնպես արդիական էր 90-ականներին, սակայն այժմ վերադարձել է մերօրյա նորաձեւություն։

6