Քիչ առաջ Հայաստանի նախագահի նստավայրում կայացել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ հանդիպումը կայացել է ՀՅԴաշնակցության նախաձեռնությամբ։
Վարդանյանի խոսքով, վերջին օրերին իրենց կուսակցությունն արել է հնարավոր ամեն ինչ, որ երկիրը խուսափի ցնցումներից եւ բախումներից։ «Մենք արել ենք անհրաժեշտը։ Մեր խնդրանքով Հայաստան է ժամանել գործարար Սամվել Կարապետյանը, որը բոլոր ջանքերը գործադրել է իրավիճակը հարթելու համար»։
Վարդանյանը նաեւ նշեց, որ առաջիկայում հայտնի կդառնան հանդիպման արդյունքները։