Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մարտին Սարոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Շիրակացու անվան համալսարանի հարևանությամբ, բախվել էին Mercedes մակնիշի 80 ՍՍ 222 համարանիշի և Վազ 2106 մակնիշի 32 ՍՏ 830 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին: Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Տեղում էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էր ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ով վթարի մասին հեռախոսով անընդհատ տեղեկություններ էր հաղորդել ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանին: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահարը, որն անզգուշաբար առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) hատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ը հաշվառված է Կապանի բնակիչ, 31-ամյա Արամայիս Սպարտակի Հայրապետյանի անվամբ, իսկ 06-ը՝ Արարատի մարզի բնակիչ Արտակ Անուշավանի Այվազյանի անվամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ Mercedes-ի վարորդը դիստոկետի տնօրեն էր և բնակվում էր «Թուրքի մայլում»: ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, ոստիկանությունը պարզել էր, որ Mercedes-ը վարել էր Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցի բնակիչ 24-ամյա Հովհաննես Ալեքսանյանը, իսկ ВАЗ 2106-ը Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Այվազյանը, վերջինս և նրա 2 ուղևորները տեղում մահացել էին: Իսկ Mercedes-ի վարորդ Հ. Ալեքսանյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նա եղել էր ոչ սթափ:

shamshyan.com