Կանադացի անեսթեզիոլոգին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ նարկոզի տակ գտնվող աղջիկ հիվանդների նկատմամբ սեռական ոտնձգություն գործելու համար: 65-ամյա Ջորջ Դուդնոտը կալանավորվել է հենց դատարանի դահլիճից:
Հաղորդվում է, որ Թորոնթոյի North York General Hospital (NYGH) հիվանդանոցի նախկին անեսթոզիոլոգը բռնաբարություններ գործելու մեջ մեղավոր է ճանաչվել դեռեւս 2013-ի նոյեմբերին: Նրա զոհ են դարձել էր 25-75 տարեկան 21 հաջախորդներ: Նա բռնաբարել է կանանց, երբ վերջիններս եղել են վիրահատական սեղանին՝ նարկոզի տակ: Այդ հանցագործությունների մեծ մասը տեղի է ունեցել 2006-2010 թվականներին, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Toronto Star-ը:
Դատական գործընթացի ընթացքում պարզվել է, որ անեսթեզիոլոգը օգտվել է նրանից, որ վիրահատության ժամանակ կանանց մարմնի վերին հատվածն առանձնցված է եղել ներքեւի հատվածից միջնապատով: Մինչ բժիշկներն ու բուժքույրերը վիրահատություն են կատարել, Դուդնոտը միջնապատի մյուս կողմում ձեռք է տվել վիրահատվողների կրծքին, համբուրել նրանց շուրթերը եւ ստիպել նրանց զբաղվել օրալ սեքսով: Կանայք այդ պահին գիտակցել են, թե ինչ է կատարվում, սակայն մասնակի անեսթոեզիայի պատճառով չեն կարողացել շարժվել եւ խոսել:
Այդուհանդերձ, Դուդնոտի փաստաբանները մտադիր են փողոքարկել դատարանի որոշումը:
Աղբյուր՝ news.am