Կանայք կեղծում են հեշտանքը ոչ միայն զուգընկերոջ հետ հարաբերությունների պահպանման կամ սեփական լիարժեքության զգացողության համար, այլեւ սեռական գրգռվածություն զգալու համար: Այս մասին գրված է Journal of Sexual Archives ամսագրում տպագրված հոդվածում:
Ինչպես հաղորդում է Huffington Post-ը, փորձարկումների արդյունքում ամերիկացի հետազոտողները ուսումնասիրել են 481 սեռապես ակտիվ կանանց, որոնց միջին տարիքը կազմել է 20 տարեկանը: Կանայք լուրջ հարաբերությունների մեջ չեն եղել: Գիտնականները հարց են տվել կանանց այն մասին, թե ինչու են նրանք կեղծում հեշտանքը: Պատասխանների արդյունքները անսպասելի են եղել:
Հիմնականում տրվել են հետեւյալ 4 պատասխանները.
Ալտրուիստական նկատառումներից՝ որպեսզի տղամարդը իրեն լավ զգա
Սեփական վախ եւ անվստահություն՝ որպեսզի տհաճ հիշողություներ չմնան
Գրգռվածության ավելացման համար
Սեռական հարաբերությունը վերջացնելու համար
Պարզվեց, որ առաջին 2 պատասխանները համապատասխանում են հեշտանքի կեղծման մասին դասական պատկերացումներին, որ այդ արվում է զուգընկերոջ կամ կնոջ էմոցիոնալ բարեկեցության համար, սակայն երրորդ եւ չորրորդ տարբերակները ցույց են տալիս ինտիմ ոլորտում կնոջ ինքնորոշման նոր կետ, հայտնել է հետազոտության համահեղինակ Էրին Կուպերը:
Ինչպես հայտնում է Fox News-ը՝ Times-ին հղումով, ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդ բայց միայնակ կանայք հեշտանքի հասնելու համար ավելի մեծ դժվարություններ են ունենում, քան կանայք, որոնք պահպանում են տեւական լուրջ հարաբերություններ:
NEWS.am Medicine