Ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը երկար ժամանակ դեմ էր, որպեսզի Քիմի լուսանկարը տեղադրվի ամսագրի շապիկին: Սակայն, Քիմի և Քանյեի հարսանիքի շուրջ ծավալված աշխուժությունն արել է իր գործը, և ահա ամսագրի ապրիլյան համարի շապիկին Ուեսթը գրկում է հարսանեկան շքեղ զգեստով իր հարսնացուին:

Ամսագրի լրագրողը ընթերցողի հետ կիսվել է այս զույգից ստացած տպավորություններով: Նա նշել է, որ տանը բոլորի ուշադրության կենտրոնում փոքրիկ Նորին է, ով ավելի շատ հորն է նման:

Քարդաշյանը խոստովանել է, որ անընդհատ նրան տարբեր հագուստներ է հագցնում և լուսանկարում:

Քանյեն նույնպես սիրում է զբաղվել դստեր հետ, վերջերս նա նկարահանել է Նորիի որոշ շարժումներ և այնպես է մոնտաժել դրանք, կարծես փոքրիկը բրեյք-դանս պարելիս լինի:

Ֆոտոշարքի ստեղծման ժամանակ Քիմը մի քանի զգեստներ է փոխել: Ասմագրի շապիկին նա հանդես է եկել Lanvin-ի զգեստով, մեկ այլ լուսանկարում էլ փորձել է Nina Ricci-ի զգեստը:

Քիմը հարսանեկան զգեստը հույժ գաղտնի է պահում, ինչպես նաև հարսանեկան արարողության այլ մանրամասներ: Տոնակատարությունը տեղի կունենա մայիսին, հյուրերից կվերցնեն բջջային հեռախոսները, որպեսզի արարողությունը նկարահանվի միայն նորապսակներին պատկանող տեսախցիկով, գրում է 7days.ru-ն:

Канье Уэст и Ким Кардашьян для Vogue

 


Աղբյուր՝ www.1in.am