Բարեկամները ուշ երեկոյան ամաչկոտ տղային
հայրական օջախ էին վերադարձնում, ուր նա համբուրում էր ծնողների ձեռքերը:
Պայթյունավտանգ իրավիճակ կամ կարմիր խնձոր.
Դժվար է ասել, թե որ ժամանակներից սկսած են հայերը
պահպանում “կարմիր խնձորի” գաղափարը: Հայաստանում միշտ չէ, որ ունեցել են
“կարմիր խնձորի” ավանդույթը: Հայտի է, որ հեթանոսական Հայաստանում
աղջիկներն իրենց անմեղությունը Աստղիկ աստվածուհու պաշտամունքի օրը
զոհաբերում էին աստվածուհու անունը կրող տաճարում. զոհաբերում էին
պատահական անցորդներին, օտարականներին, այլ խոսքերով ասած` տուրիստներին:
Հետագայում այդ աղջիկները դառնում էին ամենացանկալի հարսնացուները, քանզի
նրանց գեղեցկությունը հովանավորվում էր անձամբ Աստղիկի կողմից: Չարժե
քննարկել, առավել ևս քննադատել մեր նախապապերի բարքերը, քանզի արժեքային
համակարգերը բազմաթիվ փոփոխություններ են կրել մինչ մեզ հասնելը: Ակնհայտ է
սակայն, որ “կարմիր խնձորի” գաղափարը, դարերի ընթացքում մի
ծայրահեղությունից մյուսը անցնելով, այնուամենայնիվ, եկել-հասել է մեզ:
Պահպանողական
հասարակարգում այդ խնձորը աղջկա անմեղության սուրբ վկայությունն էր:
Հատուկ արարողություն էր “կարմիր խնձորի” առկայության ստուգումը: Հավաքվում
էին հեռու-մոտիկ ազգականներ, հարեւաններ, բամբասկոտ կանայք (որոնց բերանը
փակելը ծայրահեղ անհրաժեշտություն էր) եւ ստուգումներ անցկացնում: Հաճախ
բանը հասնում էր այնպիսի ծայրահեղության, որ սկեսուրը առաջին գիշերվա
սպիտակեղենը ընկնում էր դռնեդուռ բոլորին ի ցույց: Տխուր տրամադրություն
չառաջացնելու համար կխուսափենք նկարագրել այն ամենը, ինչ տեղի էր ունենում
հարսի հետ “կարմիր խնձորի” բացակայության ժամանակ: Ավելացնենք միայն, որ
աղջկա դրությունը աննախանձելի էր լինում, արժանի խորին ցավակցության:
Այնուամենայնիվ, դրական արդյունքի դեպքում փեսայի մայրը, հորաքույրը,
մորաքույրը եւ այլ կինարմատ ազգականներ, սկուտեղի մեջ դրած իսկական կարմիր
խնձոր, ուղեւորվում էին հարսի տուն` աչքալուսանքի: Հարսի տանը, սեղանը
գցած, արդեն սպասում էին նրանց:

armmedicine.com