Պատմությունը սկսվել է այն պահից հետո, երբ երեխայի մայրը հայտնվել է հիվանդանոցում: Բժիշկները զննել են կնոջը, նշանակել են դեղահաբեր և պահանջել դադարեցնել կրծքով կերակրելը: Առանց մոր կրքծի մնացած երեխային ցավալի էր նայելը. հայրը ջանք չէր խնայել դստերը հանգստացնելու համար, բայց’ անօգուտ: Փոքրիկը համառորեն հրաժարվել էր կաթը շշից ուտելուց և անդադար լաց եղել:
Մոր բացակայության ընթացքում փոքրիկով հիմնականում զբաղվել է նախատատը: Երեխան անդադար բերանով փնտրել է կուրծք, և, անզորությունից դրդված, 78-ամյա կինը որոշել է առաջարկել իրենը: Ընտանիքին զարմացրել է, որ դա ազդել է մանկիկի վրա: Երեխան հանգստացել է ու հանդարտ քուն մտել սիրելի մեծ տատիկի գրկում:
Տեսնելով, որ երեխան իրեն հարմարավետ և հանգիստ է զգում, բժիշկները փորձել են կիռարել կերակրման, այսպես կոչված, SNS-համակարգը: Խողովակի մի ծայրը դրել են կաթնային խառնուրդով տարրայի մեջ, իսկ մյուս ծայրը հատուկ ձևով ամրացրել տատիկի կրծքին: Փոքրիկը սկսել է տատիկի կրծքի միջոցով ստանալ սնուցող հեղուկը և նորից քաշ հավաքել:
Մի քանի օր նախատատիկը կերակրել է փոքրիկին այդ եղանակով, իսկ հետո կատարվել է ամենաանսպասելին: Վերջինիս մոտ սկսել է արտադրվել սեփական կաթ: Թոշակառուն դարձել է ավելի զգայուն, փոխվել է օրգանիզմի ընդհանուր վիճակը: Այժմ երիտասարդացած տատիկը, ով իր ժամանակին կերակրել էր իր սեփական երեք երեխաներին և երկու օտար երեխաների, ոչ միայն խնամում է ծոռնուհուն,այլ նաև երեխայի համար դարձել է երկրորդ մայր: Ահա, թե ինչի է հանգեցնում իրական սերը:
Աղբյուր` LADYNEWS.am