«Հրապարակ» թերթը գրում է. ««Կենտրոն» հեռուստաընկերության հարցում վերջնական որոշում է կայացվել՝ այն մնում է Գագիկ Ծառուկյանի ձեռքում: Ավելի ճիշտ, հեռուստաալիքի սպորտային, մշակութային մասը կմնա Ծառուկյանի տնօրինության տակ, իսկ քաղաքական մասը կվերահսկի նախագահականը, սակայն ծախսերը կհոգա Ծառուկյանը:

Թերևս պատճառն այն է, որ նոր գնորդ չի գտնվել, իսկ վերջին տարիներին սեփականատիրոջ միջոցով նորացվել է հեռուստաընկերության ողջ տեխնիկան, և մեծ գումարներ են այստեղ ներդրվել, ուստի գնորդը պետք է կլորիկ գումար վճարեր:

Մեր տեղեկություններով, Ծառուկյանը համաձայնել է այս սխեմային՝ մի պայմանով, որ 40 տոկոսով կրճատվի աշխատակազմը և, ըստ այդմ՝ իր ծախսերը»:

1in.am