Դատարան է ուղարկվել Արագածոտնի մսրզի բնակչուհու վերաբերյալ քրեական գործը: Այս մասին գրում է 168.am-ը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին, և գիտակցելով իր կողմից կեղծ տեղեկություն տրամադրելու հանգամանքը, իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ մի տղամարդ Երևանի Աբովյան փողոցից խաբեության իրեն տեղափոխել է Նոր Նորքի 2 զանգված, որտեղ գտնվող բնակարաններից մեկում իր կամքին հակառակ ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելով սեռական հարաբերությունն է ունեցել իր հետ:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: