«Ժամանակ» թերթը գրում է. «Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող սննդի օբյեկտներում տեւական ժամանակ է՝ «Կոկա-կոլա» չեն մատուցում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ խոչընդոտն առաջացել է համատեղ բիզնես-շահերը համադրել չկարողանալու պատճառով: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սուքիասյանները «Կոկա-կոլա» ընկերությանը պարտադրել են իրենց ավտոմեքենաները ապահովագրել «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: «Կոկա-կոլան», սակայն, հրաժարվել է, ինչից հետո Սուքիասյանն իրեն պատկանող սննդի օբյեկտներին արգելել է գնել եւ մատուցել այդ ըմպելիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում