Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևորներ՝ Շենիկ գյուղի բնակիչներ, 24-ամյա Անդրանիկ Պողոսյանը, 50-ամյա Գոհար Վարդանյանը և 18-ամյա Իլյիչ Թամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել և առաջին օգնությունն են ցուցաբերել ու բժիշկների հետ հիվանդանոց են տեղափոխել Շենիկ գյուղի բնակիչները՝ Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Այս պահին նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Վոլոդյա Ղահրամանյանը վթարի վայրում իրականացնում են քննչական և չափագրական աշխատանքներ: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով , և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Քննիչի հանձնարարականով դեպքի վայր ժամանած ոստիկանության Բաղրամայանի բաժնի օպերատիվ խմբի անդամներն ավտոմեքենաները տեղափոխում են ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

shamshyan.com